National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.04.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի բացմանը

«Հարգելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող այս հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացում է: Մեզնից յուրաքանչյուրը գենետիկական ինչ-որ մի թելով, հիշողության ինչ-որ մի հատվածով, տոհմածառի առնվազն մի հեռավոր ու աննշան մասով կապված է այդ էջի հետ: Սա ոչ միայն մեր պատմության ամենաողբերգական էջն է, այլեւ հիշեցում մարդկության դեմ երբեւիցե իրականացված ամենասարսափելի հանցագործությունների պատմության մասին:

Բնականաբար, այս հուշաքարը խորհրդանշական իմաստ ունի` հավերժացնելու Մեծ եղեռնի միլիոնավոր զոհերի հիշատակը, սակայն նրա էությունը չէր փոխվի, եթե այն նվիրված լիներ Ցեղասպանության թեկուզ մեկ զոհի հիշատակին, ավելի ճիշտ, չէր փոխվի նրա ներքին ասելիքն առ մարդկություն, ասելիք, որի մեջ կա հիշողություն, ուժ ու հավատ,եւ, կարծում եմ, նաեւ սթափության կոչ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ տարված են այլատյացության եւ հայատյացության հովերով, ովքեր համառորեն դեռ չեն ուզում ձերբազատվել ցեղասպան-հանցագործի խարանից, ովքեր շարունակում են քայլել ժամանակի եւ քաղաքակրթության շավղից դուրս:

Հարգելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրատեսակ սահման է գծում՝ սահման հանցագործության եւ մարդասիրության միջեւ, սահման անցյալի եւ ապագայի միջեւ, սահման պատմության եւ հիշողության միջեւ:

Սակայն եթե հանցագործության եւ մարդասիրության պարագայում խոսքը բաժանարար գծերի մասին է, ապա մյուս դեպքերում սահմանն ունի միավորող նշանակություն՝  ջանքեր ու համոզմունքներ, զգացմունքներ ու բանականություն, գթասրտություն եւ իրատեսություն միավորող, մարդկանց ու ճակատագրեր, մտքեր ու գործողություններ միավորող:

Այս հուշաքարն անցյալի հիշատակ լինելուց բացի ուղերձ է ապագային, ուղերձ վերածնված, տոկունությունն ու լավատեսությունը չկորցրած, ցեղասպանությունից հետո էլ հաղթանակներ կերտած ժողովրդի կողմից առ այն, որ ոչ միայն հիշում ենք եւ պահանջում, այլեւ կարող ենք, պարտավոր ենք ուժեղ ու զարգացած լինել եւ դրանով իսկ նվազագույնը ճանաչում եւ դատապարտում պահանջել, պահանջել, ոչ թե ակնկալել: Այսօր տնկվող 100 ծառերը նույնպես ոչ միայն հիշողություն են, այլեւ վստահություն ապագայի հանդեպ, հաղթանակներ կերտելու շարունակական ավանդույթին հավատարիմ մնալու հաստատուն վկայություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am